Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կախված մարմինը

Մանրամասներ
ռազմաբազա

Հունվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: