Հորդանանը հայտարարել է, որ կտրականապես մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

 

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Գազայի բնակիչներին ուղարկել Եգիպտոս և Հորդանան, հաղորդում է Al Arabiya-ն:

«Պաղեստինցիների տեղահանման մեր մերժումը հաստատուն է և չի փոխվի։ Հորդանանը հորդանանցիների, իսկ Պաղեստինը պաղեստինցիների համար է», - ասվում է Սաֆադիի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հորդանանն ու Եգիպտոսը պետք է ավելի շատ պաղեստինցիների ընդունեն պատերազմից տուժած Գազայի հատվածից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ղեկավարում է անկլավը, մերժել է առաջարկը:

Անցյալ տարի Վաշինգտոնը հայտարարել էր, որ դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը: Իրավապաշտպան կազմակերպությունները և մարդասիրական գործակալությունները ամիսներ շարունակ մտահոգություն էին հայտնում Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ պատերազմը հանգեցրել էր գրեթե ողջ բնակչության տեղահանմանը և զանգվածային սովի։