Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հայտնում է Newsweek-ը։
«Ես զգուշացնում եմ բոլոր թշնամիներին, որ Իրանի նկատմամբ իրականացվող ցանկացած սպառնալիք կոշտ, վճռական եւ ջախջախիչ արձագանք կառաջացնի», - նշել է գլխավոր հրամանատարը:
Սալամիի հայտարարությունը հաջորդել է Եմենում իրավիճակի սրման պատճառով Իրանի հասցեին հնչեցրած ԱՄՆ-ի սպառնալիքների հետևանքով:
0Comments