Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մարտի 18–ին հեռախոսազրույց է նախապատրաստվում։ Լուրը հաստատել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք երբեք դա չենք անում, երբեք իրադարձություններից առաջ չենք ընկնում: Խոսակցությունն իսկապես պատրաստվում է: Սակայն մեր ընկալմամբ, իհարկե, երկու նախագահների միջև զրույցները բովանդակային առումով որևէ քննարկման ենթակա չեն: Հետևաբար, մենք դա չենք անի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին` թե ինչ թեմաների են անդրադառնալու նախագահները զրույցի ժամանակ:
Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է երեքշաբթի (մարտի 18–ին) զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում Թրամփը մտադիր է բարձրացնել տարածքների և ԱԷԿ–ի նկատմամբ վերահսկողության հարցը։
0Comments