Հանկարծամահ է եղել ռուսաստանցի հայտնի գործարար Անտոն Չերեպեննիկովը

Մանրամասներ

«Իքս Հոլդինգ» ՏՏ ընկերության ղեկավար Անտոն Չերեպեննիկովը մահացել է շաբաթ օրը ՝ 40 տարեկան հասակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Մեծծ ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ին ՝ շաբաթ օրը, 40 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Իքս հոլդինգի» ղեկավար, ռուս հայտնի տեխնոլոգիական ձեռնարկատեր Անտոն Անդրեեւիչ Չերեպեննիկովը:

Մենք բոլորս սգում ենք այս րոպեներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Չերեպեննիկովի մահվան նախնական պատճառը սրտի կանգն է։