Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է անցկացվում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահից հետո, հայտնել է Al Arabiya-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով՝ Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) բարձրաստիճան սպաները ներկա են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրում անցկացված հանդիպմանը։
Ըստ արաբական լրատվամիջոցների աղբյուրների՝ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի իր առանձնատան վրա «ուղիղ հրթիռի հարվածի» արդյունքում։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը այս հանցագործությունն անվանել է վախկոտ արարք՝ ընդգծելով, որ այն անպատասխան չի մնա, հաղորդում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։
0Comments