
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ։
«Մի կարծեք, որ ես այստեղ ինչ-որ հարձակում եմ ծրագրում, իբր մենք Բելառուսի տարածքից կռմբակոծենք Ուկրաինան և այլն: Ես ցանկություն չունեմ, որ ձեր և իմ երեխաները կռվեն, հանուն ինչի՞, մեզ պետք է հանգիստ լինել»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է պետական Բելտա գործակալությունը։
Նրա կարծիքով՝ «ոչ մի Ուկրաինա այսօր պատերազմի մեջ չէ, այսօր ՆԱՏՕ-ի ողջ բլոկը և Ամերիկան, առաջին հերթին, պատերազմում են Ռուսաստանի հետ»։
0Comments