Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ

Մանրամասներ
Պուտին Լուկաշենկո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «սրտանց» շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ընտրություններում համոզիչ հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև բնակչության անկասկած աջակցությունը Բելառուսի պետական ​​կուրսին», - գրված է շնորհավորական ուղերձում։

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան և Մինսկը կշարունակեն սերտորեն փոխգործակցել ռուս-բելառուսական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման, Միութենական պետության ինստիտուտների արդյունավետության բարձրացման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման ուղղությամբ։

Լուկաշենկոն, hանրապետության ԿԸՀ նախնական հաշվարկներով, ստացել է ընտրողների 86,82 տոկոսի աջակցությունը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից ի վեր:

Հիշեցնենք, որ ղեկավարի պաշտոնին հավակնում էին 5 թեկնածու։ Լուկաշենկոյի մրցակիցներն էին Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը: Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա։