Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի թոռը

Իրակլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հավաքի այլ մասնակիցների հետ միասին

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում քրեական հեղինակություններ են ձերբակալվել։ Նրանց թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը։ Այս մասին հայտնում է է РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ: Ձերբակալվել է 32 մարդ, որոնց նկատմամբ վարչական արձանագրություն են կազմել մանր խուլիգանության համար:

«Իրակլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն հայտնել է իր աղբյուրը: