ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ուժեղացնել երկրի պետական սահմանի պաշտպանությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է ավելացնել քաղաքացիական ծառայողների թիվը, որոնք ներգրավված են սահմանամերձ գոտում մարդկանց անվտանգության մշտադիտարկումով։
«Պետական սահմանը պաշտպանելու համար պետք է լրացուցիչ լուրջ միջոցներ ձեռնարկվեն։ Մենք պետք է էլ ավելի մեծացնենք սահմանների ծածկույթի խտությունը պոտենցիալ վտանգավոր տարածքներում», -նշել է Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում:
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ սահմանամերձ շրջաններում քաղաքացիների անվտանգությունը պետք է ապահովվի բանակային ստորաբաժանումների, Ռուսաստանի ազգային գվարդիայի և ՆԳՆ ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ համատեղ։
Օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարարությունը ստեղծեց Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի սահմանային շրջանների անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ։
«Խորհրդի նպատակն է բարձրացնել զորքերի խմբերին համապարփակ աջակցության արդյունավետությունը, որոնք լուծում են պետական սահմանը ծածկելու և շրջանների տարածքն ու բնակչությունը պաշտպանելու խնդիրները», - պարզաբանել է գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը:
0Comments