Թեև iPhone 16-ը թողարկվել է վերջերս, համացանցում արդեն ի հայտ են գալիս iPhone 17-ի մասին մանրամասներ։ Հատկապես ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի։ Ըստ վերլուծաբան Ռոս Յանգի՝ այն կունենա արմատապես բարակ դիզայն, տեսախցիկի նորացված համակարգ և ուլտրա-պրեմիում գինը, տեղեկացնում է 9to5Mac-ը։
Այնուամենայնիվ, 2025 թվականը խոստանում է կարևոր տարի լինել iPhone 17-ի այլ մոդելների համար ևս։ Ռոս Յանգը նշել է, որ թե՛ Pro, թե՛ բազային մոդելները զգալիորեն կբարելավվեն։ Մասնավորապես, բազային մակարդակի iPhone 17-ը և iPhone 17 Air-ը կունենան LTPO էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ: Իր հերթին iPhone 17 Pro-ն և Pro Max-ը կստանան երկար սպասված Face ID ենթաէկրանի մոդուլը։
Յանգի խոսքով՝ Apple-ը նախատեսում է էկրանի տակ տեղափոխել iPhone-ի TrueDepth տեսախցիկը և Face ID-ի տարբեր սենսորներ, ինչը հնարավորություն կտա ազատվել էկրանի՝ հաբի տեսքով ներկայիս կտրվածքից և այն կփոխարինվի շրջանաձև փոքր անցքով։ Սա կարող է նաև հանգեցնել նոր 17 Pro մոդելներում Dynamic Island գործառույթի վերամշակման կամ փոփոխության:
iPhone 16 Pro-ն ներկայացվել է 2024-ի սեպտեմբերի 9-ին Apple Watch Series 10-ի և AirPods 4-ի հետ միասին: Նոր արտադրանքի վաճառքը սկսվել է այս շաբաթ:
0Comments