Ռուսաստանում կարող են արգելել հեռախոսազանգերն արտերկրից

Մանրամասներ
հեռախոս

Ռուսաստանում որպես խարդախության դեմ պայքարի միջոց, ամենայն հավանականությամբ, արտասահմանյան երկրներից հեռախոսազանգերի օրենսդրական արգելք կսահմանվի։ Չի բացառվում, որ նույն պահանջները, որպես հարկադրանքի միջոց, միաժամանակ կկիրառվեն ակնթարթային մեսենջերների նկատմամբ: Նրանց համար, հավանաբար, ձայնային տրաֆիկի արգելափակում կկիրառվի, ըստ ТАСС գործակալության՝ հայտնել են «Роскомнадзор»-ի մամուլի ծառայությունից։

«Հեռահաղորդակցության մի շարք օպերատորներ արդեն ակտիվորեն աշխատում են արտերկրից մուտքային զանգերի օգտատերերի կողմից անկախ արգելքներ մտցնելու ուղղությամբ։ Սակայն այս պահանջների օրենսդրական ներդրումը նույնպես հնարավոր է։ Ճիշտ նույն պահանջները կարող են ներկայացվել ակնթարթային մեսենջերների համար: Դրանցում ձայնային տրաֆիկի արգելափակումը կարող է կիրառվել որպես հարկադրանքի միջոց»,- ընդգծել են գերատեսչությունից։

Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Անդրեյ Լիպովը հայտնել էր, որ «Роскомнадзор»-ը կարող է տեխնոլոգիապես սկսել արգելափակել ակնթարթային մեսենջերների միջոցով զանգերը, եթե դրանք խախտեն Ռուսաստանի օրենսդրության պահանջները խարդախության դեմ պայքարում։