Գերմանական մեքենաշինական հսկայի Audi A6 մոդելի էլեկտրոնային տարբերակի՝ A6 e-tron կոնցեպտի արտաքին տեսքը գաղտնազերծվել է նախքան մեքենայի պրեմիերան:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Audi-ի «մարտկոցային» սեդանի դեբյուտը կայանալու է ապրիլի 19-ին բացվող Շանհայի ավտոսրահում, սակայն մեքենայի լուսանկարները նախապես հրապարակվել են համացանցում:
Համենայն դեպս, մեքենայի տեխնիկական հատկությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Հավանաբար, A6 e-tron կոնցեպտային մեքենայով գերմանական ընկերությունը ցուցադրում է C9 թափքի հիման վրա կառուցված ապագա Audi A6-ի արտաքինն՝ ակնարկելով, որ սեդանի հաջորդ մոդելը կզրկվի ներքին այրման շարժիչից:
Նորույթի մասին բոլոր մանրամասներն ընկերությունը կհայտնի երկուշաբթի:
Tert.am
0Comments