«Բիանկի»-ն հանրահայտ իտալական ապրանքանիշ է, որը սկիզբ է դրել աշխարհում մասսայական հեծանվային արտադրությանը: Այն նաև առաջատար ինովացիոն ընկերություն է, որը նորարարական տեխնոլոգիաներ է առաջարկում՝ ապահովելով շատերին հարազատ ուղեկից դարձած հեծանիվների բարձր որակն ու ամրությունը: 1885-ին Միլանում հիմնադրված ընկերությունը մեր երկրում պաշտոնապես ներկայանում է ժամանակակից խանութ-սրահով:
Ապրանքանիշի հիմնադիր Էդուարդո Բիանկին առաջինն էր, որ կառուցեց հատուկ մոդելով հեծանիվներ՝ նախատեսված կանանց համար: Տեսակետ կա, որ գործարարին այդ քայլին էր դրդել անպատասխան սերը՝ Միլանի թագուհու հանդեպ, ում համար էլ Բիանկին մտահղացել էր աշխարհում առաջին կանացի հեծանիվը:
Բրենդի երևանյան սրահն առաջարկում է հեծանիվների վարձակալություն, այդպիսով գնորդին հնարավորություն ընձեռելով նախ փորձարկել հեծանիվը: Խանութ-սրահից բացի՝ գործում է նաև «Բիանկի քլաբ»-ը, որին անդամագրվում են առաջին հեծանիվը ձեռք բերելուց հետո:
«Բիանկի» հեծանիվները մեծ պահանջարկ են վայելում՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում: Բազմաթիվ հանրահայտ մարզիկներ են նախընտրում այս ապրանքանիշը, ինչպիսիք են՝ Ֆաուստո Կոպպին, Մարկո Պանտինին և այլոք: Հայաստանում հեծանիվ վարողների առավել ակտիվ տարիքային խումբը 18-35 տարեկաններն են: Խանութ-սրահն ապահովում է հատուկ հեծանիվներ՝ բոլոր տարիքային խմբերի համար:
Բրենդը հեծանիվների սիրահարներին առաջարկում է նաև աքսեսուարների, առօրյա և սպորտային մարզահագուստի լայն ընտրանի, որը ևս կարելի է ձեռք բերել երևանյան խանութ-սրահից:
Ընկերությունը հոգում է գնորդի հարմարավետության մասին՝ տրամադրելով միջազգային երաշխիքի կտրոն: Ինչպես հավաստիացնում են խանութ-սրահում՝ 4 տարվա ընթացքում գնորդները դեռևս առիթ չեն ունեցել օգտվել սպասարկման ծառայություններից, ինչը լավագույնս փաստում է հանրահայտ իտալական ապրանքանիշի որակի մասին:
«Բիանկի, երբ բրենդը լեգենդ է». այս կարգախոսով է հաճախորդին դիմավորում երևանյան խանութ-սրահը՝ իրականացնելով հռչակավոր ապրանքանիշին համարժեք բարձրակարգ սպասարկում:
0Comments