Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները սնանկացրել են ազգին, ԱՄՆ-ում քաոս է

Մանրամասներ
ամն

Մեր երկիրը քաոսի մեջ է, այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social սոցցանցում։

«Մեր երկիրը ծիծաղի առարկա է դարձել ողջ աշխարհի համար։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ բաց սահմաններ ես ունենում թույլ, անարդյունավետ և գրեթե գոյություն չունեցող ղեկավարության հետ», - ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ Արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն և դատախազները կենտրոնացած են իր վրա հարձակումների, այլ ոչ թե ամերիկացիներին բռնությունից և կոռուպցիայից պաշտպանելու վրա.

«Դեմոկրատները սնանկացրել են մեր ազգին, և պետք է շտապ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու անվտանգությունն ու ժողովրդավարությունը: Կհանդիպենք հունվարի 20-ին»,– նշել է նա:

Հավելենք, որ իր երդմնակալությունից մեկ օր առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնում։ Այն նախատեսվում է անցկացնել Capital One Arena-ում։