«ՌԴ-ն չի միջամտում այլ երկրների ներքին գործերին»,- այս մասին այսօր բրիֆինգի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով օրերս ՀՀ-ում տարածված տեղեկատվությանը, թե հեղաշրջման փորձ է կանխվել, որում եղել է ռուսական հետք։
Նա նշեց, որ ուշագրավ է հետևել, թե ինչպես են փոխվում ժամանակները։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ որոշ քաղաքական գործիչներից լսում էին, որ իշխանություն զավթելն իսկական ժողովրդավարություն է:
«Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը շրջանառելու, դրանում ինչ-որ ռուսական հետք գտնելու փորձերը աբսուրդ են և չեն դիմանում որևէ քննադատության, դա հատուկ թողարկված ֆեյք է»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա շեշտեց՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, ցավով նշելով, որ ՀՀ որոշ շրջանակներ որդեգրում են արևմտյան երկրների մարտավարությունը, որոնք վերջին տասնամյակներում ռուսական երևակայական սպառնալիք փնտրելու միջոցով դիմում են հակառուսական տրամադրությունների խթանմանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
0Comments