Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր էջում գրում է.
«Նախընտրական Հայաստանում, որտեղ ընտրությունները կայանալու են եկող տարի (եթե ոչ այս տարի), Ալիևը իր հայտարարություններով նախ սպառնում է հայ ժողովրդին և հայկական պետականությանը, իսկ երկրորդ՝ փորձում է այս քայլով սատարել ներկայիս հայաստանյան վարչակարգին՝ իշխանությունը պահելու համար և պատերազմի սպառնալիքի տակ թույլ չտալ ընտրություններում կամ մինչ այդ մեկ այլ ուժի հաղթանակ, որը կարող է խանգարել ադրբեջանա-թուրքական ծրագրերի իրագործմանը («Զանգեզուրի միջանցք», արցախահայության հետվերադարձ, Արցախի վարադարձ)»:
0Comments