ԵՄ առաքելությունն ակտիվ հետաքրքրվում է Հայաստանում ռուս սահմանապահների աշխատանքով. Լավրով

Մանրամասներ
եմ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը չի ծառայում հայտարարված նպատակին: Նա այս մասինա սել է ասուլիսում:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականին Երևանում նախարարները համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդների առաքելություն ուղարկելու մասին փաստաթղթի շուրջ։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Երևանը հայտարարել է, որ այժմ չի կարողանա ստորագրել այն, և գրեթե միաժամանակ ԵՄ առաքելությունը ժամանել է Հայաստան։

«Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է: ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում ռուս սահմանապահների աշխատանքով և ընդհանուր առմամբ զբաղվում էր ոչ թե վստահության միջոցների ամրապնդմամբ, այլ ամբողջ ժամանակ փորձում էր պարզել, թե ինչ է տեղի ունենում, ինչ է անում Ռուսաստանը, ինչ խնդիրներ են նրա առջև դրված»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ այս հարցը բազմիցս քննարկվել է հայ գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը գիտի Երևանի դիրքորոշման մասին. ՀԱՊԿ-ը հիասթափեցրել է Հայաստանին, քանի որ չի դատապարտեց Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ Երևանին առաջարկվել է ԵՄ առաքելությանը զուգահեռ հրավիրել ՀԱՊԿ առաքելություն:

«Եթե շարժվենք այս հակամարտության (հայ-ադրբեջանական) պատմությամբ՝ հասնելով սկզբին, ապա ամեն քայլափոխին և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերում կկուտակվեն այնքան գործողություններ, որոնք ակնհայտորեն չեն նպաստի առաջընթացին, և մենք այդպես շատ հեռուն կգնանք», - ասել է ՌԴ ԱԳ ղեկավարը:

Նա առաջարկել է կա՛մ փնտրել մեղավորների և հրաժարվել ներկայում առկա հնարավորություններից՝ սահմանների ապրապնդման հարցում իրական աջակցություն ստանալու վերաբերյալ, կա՛մ աշխատել Արևմուտքի հետ:

«Երևանում հրապարակավ հայտարարել են, որ և՛ ՌԴ-ն է հիսաթափեցրել, և՛ ՀԱՊԿ-ը, իսկ Արևմուտքը չի հիասթափեցրել: Դե դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է», - հավելել է նա: