Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան։ 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արցախցիների վերադարձին վերաբերող հարցին։
Ըստ Միրզոյանի` ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ–ում և որոշակի իրավունքներով օժտված լինի։
«Այս ջանքերը, կարծում եմ, ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից։ Ինչ–որ առումով նաև այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,– նշեց նա։
Ըստ նախարարի` արցախցիների վերադարձի կամ այնտեղ մնալու մասին ՀՀ իշխանությունները խոսում էին այն ժամանակ, երբ հայերն ապրում էին այնտեղ։
«Ի՞նչ պայմաններով վերադարձի մասին է խոսքը` ինքնորոշված ինքնավարության կազմո՞ւմ, թե՞ ուղղակի Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ նաև Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք նաև դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։ ԼՂ հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան` ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարո՞ղ եք ասել։ Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` այսօր ՀՀ իշխանությունների գերխնդիրն է հոգալ ԼՂ–ից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրները։
0Comments