ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր՝ հունվարի 23-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասն բացատրեց  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը։

Այսպես նա պատասխանեց հայ լրագրողի հետևյալ հարցին. «Հայաստանն ու Ռուսաստանը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրինագծի հարցում ընդհանուր հայտարարի եկե՞լ են, թե՞ Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, ինչպես բարձրաձայնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որ Մոսկվան այս օրինագիծը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Ինչո՞ւ եմ հարցնում։ Որովհետև նույն հանդիպմանը (ՌԴ և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների բանակցությունները - խմբ.) Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի այս օրինագիծը, իսկ այսօր Դավոսում նույնը հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի այս օրինագիծը»։

«Գիտե՞ք, հարցն այսպես եք ձևակերպել, «կերե՞լ եք, թե՞ համով է» կատեգորիայից։ Հարցի որոշ երկու մասեր, որոնք ինչ-որ կերպ կապված են մեկ թեզի մեջ, հակադրվում են։ Եկեք նորից։ 

Այո, նախ և առաջ ես արդեն պատասխանեցի։ Երկրորդը, քննարկել ենք այդ թվում նաև բարդ հարցեր, կարծիքներ փոխանակել և արտահայտել մեր դիրքորոշումները», - ասել է Զախարովան։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ինչ վերաբերում է հարցին՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից հնչեցրած դիրքորոշումն արդիական է, թե ոչ «միգուցե հարցը կարող էր այսպես դրվել, եթե դա լիներ քաղաքականացված դիրքորոշում կամ եթե դա լիներ բացառապես քաղաքական կերպով ձևակերպված հայտարարված դիրքորոշում»:

«Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի հայտարարած դիրքորոշումը հիմնված է գիտության օրենքների վրա՝ տնտեսագիտություն, իրավագիտություն: Ահա թե ինչի վրա է այն հիմնված։ Իսկ պարոն Օվերչուկի տված պարզաբանումները քաղաքական հայտարարություններ չեն։ Դրանք եղել են և մնում են այն ակնհայտ հետևանքների բացատրությունը, որոնք ակնհայտորեն բխում են որոշակի քայլերից։ Այսքանը: Նա օրինաչափություններն էր բացատրում, ոչ թե քաղաքական կամ քաղաքականապես կողմնակալ, քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ անում։ Իհարկե ոչ։ Այնպես որ, դա հարցի էությունից բաժանված բան չէ։ Հենց սա էլ հարցի էության պարզաբանումն էր։ Նկատի ունեմ պարոն Օվերչուկի հայտարարությունը։ Հետևաբար, խոսել այն մասին, թե դուք խոսել եք, թե դա դեռ արդիական է պարոն Օվերչուկի հայտարարությունը։ Կարծում եմ, որ անհնար է անգամ այսպես այս հարցը դնել»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Իմ հարցն այլ բանի մասին է։ Բանակցությունների ընթացքում հնարավոր եղա՞վ ընդհանուր փոխըմբռնման գալ։ Որովհետև ես տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ այս գործընթացը շարունակվելու է, արդեն խորհրդարանում։ Մենք գիտեինք Ռուսաստանի դիրքորոշումը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ յուրաքանչյուր կողմ մնաց իր դիրքորոշմանը, թե ձեր նշած երեք ժամ տեւած բանակցությունների ընթացքում հնարավոր եղավ ինչ-որ փոխզիջումային լուծում գտնել»,- պարզաբանեց հայ լրագրողը։

«Ես արդեն մեկնաբանել եմ, ինչպես և արտգործնախարարներն՝ ասուլիսում։ Դուք այդքան չե՞ք ուզում լսել կամ հասկանալ: Կրկնեմ էլի։ Եկեք, հուսանք, որ սա վերջնական բացատրությունը կլինի։

Բանակցությունները ներառում են կարծիքների փոխանակում որևէ հարցի շուրջ: Այս կարծիքների փոխանակումը է տեղի ունեցել։ Մեր դիրքորոշումը, որը հնչեցրել են Ձեր նշած Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները, հիմնված ոչ քաղաքականացված պահանջների վրա և քաղաքական հռչակագիր չէ։ Այն հիմնված է իրականության, օրենքների, տնտեսագիտության, օրինականության և իրավունքների ըմբռնման վրա: Հենց դրա վրա է այն հիմնված: Դուք ինձ նորից հարցնում եք փոխզիջումների մասին և այլն։ Կան ժանրի որոշակի օրենքներ, որոնք էլ բացատրել է պարոն Օվերչուկը։ Իմ կարծիքով՝ չափազանց ճիշտ ձևով։ Իսկ բանակցությունները կողմերին թույլ տվեցին կարծիքներ փոխանակել այս հարցերի շուրջ։ Իհարկե, բոլոր կողմերից հավանաբար կան տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր կունենան իրենց տեսակետները, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ այս հանդիպումը, այս բանակցությունները, անկասկած, թույլ տվեցին շատ անկեղծ, վստահելի երկխոսություն ծավալել»,- եզրափակեց Մարիա Զախարովան։