Թրամփը ցանկանում է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորականի․ Ansa

Մանրամասներ
ամն բանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 20 հազար ամերիկացի զինվորականի դուրս բերել Եվրոպայից, հայտնում է իտալական Ansa գործակալությունը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական ​​իր աղբյուրին։

«Այդ դեպքում մայրցամաքում ամերիկյան զորքերի ներկայությունը կնվազի մոտավորապես 20%-ով՝  Եվրոպայի պաշտպանության հարցում ԱՄՆ-ի պարտավորությունների վերանայման շրջանակներում»,-գրել է պարբերականը։

«Բացի այդ, այն զինվորականների համար, որոնք մնալու են,  նա ցանկանում է ֆինանսական աջակցություն ստանալ եվրոպական երկրներից, քանի որ այդ զինվորականները զսպիչ գործոն են, և ծախսերը միայն ամերիկացի հարկատուների հաշվին չպիտի լինեն»,- գործակալությանն ասել է դիվանագիտական աղբյուրը։

Նշվում է, թե Թրամփը իր այդ մտադրությունն ու ցանկությունը «հետևողականորեն  արտահայտել է եվրոպական տարբեր ղեկավարների հետ հանդիպումներում»։