Միրզոյանի ու Լավրովի հանդիպումը տևել է երեք ժամ. Զախարովա

Մանրամասներ
լավրով Միրզոյան Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն առանց տեսախցիկների ունեցել են անկեղծ զրույց. այն տևել է երեք ժամ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով երկկողմ հարաբերությունների խնդրահարույց ասպեկտների շուրջ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների մասին հարցին:

«Խոսակցությունն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվել է. շատ բան փակ դռների հետևում էր, հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Կողմերի համար արդիական բազմաթիվ կետերի շուրջ զրույցն անկեղծ է եղել,»,- ասել է նա։