ՌԴ ԶՈւ – ն խոցել է Ուկրաինայի գազաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները․ ՊՆ

Մանրամասներ
ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ ավիացիան և հրետանին խոցել են գազա-էներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներ, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, գազաէներգետիկ ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 144 շրջաններում»,-ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 29 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։