Turkish Airlines-ը 13 տարի անց վերսկսում է թռիչքները դեպի Սիրիա

Մանրամասներ
ինքնաթիռ

Թուրքական ավիաուղիները վերսկսել են թռիչքները դեպի Սիրիա, որոնք դադարեցվել էին 2012 թվականի ապրիլի 1-ից՝ երկրում պատերազմի պատճառով, հայտնում է Anadolu-ն։

Հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Ստամբուլի օդանավակայանից դեպի Դամասկոս է մեկնել  TK 846 առաջին չվերթը։

Ինքնաթիռն օդ է բարձրացել Ստամբուլի օդանավակայանից տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին։