Թուրքիայում սուգ է հայտարարվել՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով, որը խլել է 66 մարդու կյանք։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հայտարարել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 17 տուժածներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել, 51 մարդ վիրավորվել է, ավելի վաղ հայտնել էր Haber Global հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Ալի Երլիքային։
«Մեր վիրավոր եղբայրներից և քույրերից 17-ը դուրս են գրվել, իսկ մնացածի բուժումը, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում, շարունակվում է: Հրդեհի պատճառները և ողբերգության մեղավորներին պարզելու համար սկսվել է վարչական և դատական քննություն», – ասել է Թուրքիայի ղեկավարը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:
0Comments