Թուրքիան աննախադեպ ծավալի պարտատոմսեր է գնել ԱՄՆ գանձապետարանից

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիան շուրջ 10 տարի դադարից հետո կրկին սկսել է գնել ԱՄՆ գանձապետարանի սահմանափակ թվով թողարկված պարտատոմսեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ գանձապետարանի վարչության տվյալների համաձայն՝ 2023-ի տարեվերջին Թուրքիան գնել է շուրջ 2.2 մլրդ, իսկ 2024-ի տարեվերջին՝ ավելի քան 12.8 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր:

Նշվում է, որ 12 մլրդ դոլարից 9.5 միլիարդն ուղղվել է երկարաժամկետ, իսկ ավելի քան 3.2 միլիարդը՝ կարճաժամկետ պարտատոմսերի գնմանը:

Նման գնման ծավալները թուրքական մամուլում որակվել են ռեկորդային: