Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են բնակելի շենքերում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Անկարայում երկրաշարժ է զգացվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը դեռ չի որոշվել», - այսպիսի տեղեկություն է հայտնում Habertürk հեռուստաալիքը։
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) տվյալներով էլ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անկարայի Ենիմահալե շրջանում,ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 3,5 բալի:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 11.48 կմ խորության վրա:
0Comments