Թուրքիայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ արտահերթ ընտրությունների համար

Մանրամասներ
թուրքիա ստամբուլ

Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ստամբուլի ազատազրկված քաղաքապետ Իմամօղլուի ազատ արձակման և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար:

Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, գրում է Cumhuriyet-ը։

Օզելը, դիմելով իր կողմնակիցներին, հայտարարել է․

«Մեծ անարդարության և զրպարտության արդյունքում նրանք (թուրքական իշխանությունները) մեր ընկերոջը (Էքրեմ Իմամօղլուին) որպես քաղբանտարկյալ են պահում Սիլիվրիի բանտում։ Մենք սկսում ենք Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման եւ արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի արշավ»։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։