Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից՝ որպես վնասի փոխհատուցում, հայտնում է Aliq.ge-ն։
Ըստ Bloomberg-ի՝ շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլար պակաս։ Սրա մասին հայտնի է դարձել նաև UBS խմբի հայտարարությունից։
Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը նվազել է՝ հասնելով 461 մլն դոլարի։
Իվանիշվիլին այս թեմայով խոսել է հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով, փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց էր, թեև Credit Suisse-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments