Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, հայտնում է Echo of the Caucasus Telegram ալիքը։
«Ուժայինները, ձերբակալություններ սկսելով, բացել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը»,- գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության ֆոնին, որն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ստանձնել է պաշտոնը։
Ցուցարարները համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների և Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու հետ։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար լքել է նախագահական նստավայրը՝ ասելով, որ իր հետ տանում է «լեգիտիմությունը»։
0Comments