Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպան Թումանյանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով:
0Comments