Թուրքիայի հանգստավայրի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ (Թարմացված)

Մանրամասներ
4

(Թարմացված)

Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նախկինում հաղորդվում էր 66 զոհի և 51 վիրավորի մասին։

«Վերջին տվյալներով զոհերի թիվը 76 է, պարզվել է 52 զոհի ինքնությունը, որոնցից 45-ի դիերը հանձնվել են հարազատներին»,- ասել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ նախաքննության շրջանակներում 9 անձ բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, որ թուրքական հյուրանոցում հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը համազգային սգո օր է հայտարարել։