ԱԺ-ում մի քանի օր է՝ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: |
Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունն արժանացել էր ընդդիմադիրների քննադատությանը՝ սոցցանցում հայհոյախառն գրառումների և արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածման պատճառով:
«Քննարկումների արդյունքում որոշել եմ կամովի հանել իմ թեկնածությունը»,- Civic-ի հետ զրույցում հայտնել է Սիրունյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները քննարկման առարկա էին դարձրել նաև նրա անվան հետ կապվող ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք դրվագներ։
Ըստ Սիրունյանի՝ առկա չփարատված կասկածների պարագայում իր նշանակումը տեղին չէ, այն կարող է ազդել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի վրա։
0Comments