Թրամփը զրկել է ինձ պետական պաշտպանությունից․ Բոլթոն

Մանրամասներ
բոլթոն

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրեն զրկել են պետական պաշտպանությունից, որն իրեն տրամադրել էր ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։

Բոլթոնը X-ում գրել է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփի հավանությամբ։ «Ես հիասթափված եմ, բայց ոչ զարմացած, որ նախագահ Թրամփը որոշել է դադարեցնել իմ պաշտպանությունը, որը նախկինում ապահովում էր Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը», – գրել է Բոլթոնը։

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ իր կյանքին սպառնացող վտանգը «մնում է առ այսօր»։

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունները։

«Գաղտնի ծառայությունն ի վիճակի չէ մեկնաբանել այս հարցը», – ՏԱՍՍ-ին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։