Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Մանրամասներ
հհ թուրքիա դրոշ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  Թուրքիայի ՆԳՆ-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ Արդարադատության նախարարությանը` երկու անձի արտահանձման համար։