Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին

Մանրամասներ
բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսևիին՝ նրա դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ:

Հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը տարածաշրջանային և բազմակողմ հարթություններում, ընդգծվել է 3+3 ձևաչափը:

Իրանի դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մոբիլիզացվել են բոլոր հնարավորությունները երկկողմ հարաբերությունների զարգացման համար։