Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այսօր Անկարայում ընդունել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Այս մասին նախագահի վարչակազմի հաղորդակցությունների վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել է սոցցանցում։
Նրա խոսքով` Ֆիցոն պաշտոնական այցով Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով։
«Կողմերը կքննարկեն այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Թուրքիայի և Սլովակիայի հարաբերությունները խորացնելու համար, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների շուրջ»,- նշել է Ալթունը։
Ըստ պաշտոնյայի`պաշտոնյաները տարբեր համաձայնագրեր կստորագրեն, այդ թվում` համատեղ հռչակագիր, որի շնորհիվ երկրների հարաբերությունները կհասնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։
Ֆիցոն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 20-ին պաշտոնական այցով կմեկնի
Թուրքիա, իսկ հունվարի 21-ին կմեկնի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։
0Comments