Ողջախոհության հեղափոխությունը սկսվել է. Թրամփի հեռակա ելույթը Դավոսի ֆորումում

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում քննադատել է իր նախորդ Ջո Բայդենի քաղաքականությունը և ասել, որ այս շաբաթ իր երդմնակալության արարողությունից հետո սկսվել է «ողջախոհության հեղափոխություն»՝ հայտնում է CNN-ը։

Թրամփն ասել է, որ դա «իսկապես պատմական շաբաթ էր Միացյալ Նահանգներում»:

«Այն, ինչին աշխարհը ականատես եղավ վերջին 72 ժամվա ընթացքում, ոչ այլ ինչ է, քան ողջախոհության հեղափոխություն: Մեր երկիրը շուտով կդառնա ավելի ուժեղ, հարուստ և ավելի միասնական, քան երբևէ, և ամբողջ մոլորակը կլինի ավելի խաղաղ և բարգավաճ այս անհավանական մղման արդյունքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև քննադատել է Ջո Բայդենի քաղաքականությունը՝ վկայակոչելով «նախորդ վարչակազմի ձախողված քաղաքականության հետևանքով առաջացած տնտեսական քաոսը»։