Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել Մեքսիկայի սահման

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ 10 հազար զինվորական տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով մաքսային և սահմանների պաշտպանության փաստաթղթերը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել հարավային սահման»,- հայտնում է հրատարակությունը։

Ըստ թերթի, սահմանին ռազմական ներկայության ուժեղացումը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Խոսքն առաջին փուլում մոտ մեկ հազար զինվորականի մասին է։

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսսը չորեքշաբթի հայտարարել է, որ բանակը լրացուցիչ 1500 զինվորական, ուղղաթիռներ և ռազմական հետախուզական ստորաբաժանումներ կտեղակայի Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատվածում՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար։