Թրամփը հույս ունի հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել ուկրաինական պատերազմին

Մանրամասներ
Թրամփ Պուտին թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև իր տեսակապով ելույթի ժամանակ։

«Ես կուզեի հնարավորինս շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ և վերջ դնել այս պատերազմին»,-ասել է նա:

Թրամփը նաև հայտարարել է, որ իր թիմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն արդեն սկսվել են:

Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները կարող են կայանալ առաջիկա կես տարուց էլ շուտ։ Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը մեկ օրում։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծման համար։

Հունվարի 14-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և չի համարում, որ հակամարտությունը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար: