ՌԴ նախագահը մասնակցել է «Նոր նախագծերի առաջխաղացման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» կազմակերպության դիտորդ խորհրդի նիստին:
Անհրաժեշտ է շարունակել պայմաններ ստեղծել հեռավոր երկրների մասնագետներին ՌԴ տեղափոխվելու համար, սակայն չի կարելի մոռանալ նաև ԱՊՀ-ի մասին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հունվարի 23-ին ՌԴ նախագահը տեսակապի միջոցով մասնակցել է «Նոր նախագծերի առաջխաղացման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» կազմակերպության դիտորդ խորհրդի նիստին:
«Դուք նշեցիք մեզ անհրաժեշտ մասնագետներին հեռավոր երկրներից Ռուսաստան տեղափոխվելու համար պայմաններ ստեղծելու մասին։ Եվ դա շատ ճիշտ է: Այդպես էլ պետք է շարունակել, բայց չպետք է մոռանալ ԱՊՀ երկրների մասին, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության առանցքային էթնոսներին, որոնք ցանկանում են մշտական բնակության համար տեղափոխվել Ռուսաստան», – ասել Է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, իր հանձնարարությամբ ՆԳՆ ղեկավարության ներքո Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության հիման վրա ստեղծվում է հատուկ նախագծային գրասենյակ, որի խնդիրն է ապահովել օտարերկրյա քաղաքացու ամբողջական աջակցությունը Ռուսաստան տեղափոխվելիս, օգնել պայմանավորվածության, աշխատանքի որոնման, երեխաների վերապատրաստման հարցում:
Նրա խոսքով՝ գործակալությունն առաջ է քաշում անսպասելի, ոչ ստանդարտ լուծումներ, ընդլայնում է պլանավորման հորիզոնները, առաջարկում է մարզերի ու բնակավայրերի, տնտեսության ճյուղերի ապագայի պատկերը:
0Comments