ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված իր հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փետրվարի 28-ին Վաշինգտոն կատարած այցը «լիակատար ձախողում» է անվանել։
«Վ. Զելենսկու անադեկվատության, կոռուպցվածության և բանակցելու անկարողության մասին ռուսական կողմը բազմիցս հայտարարել է բոլոր մակարդակներով։ Հենց Կիևի ռեժիմն էր, որ հրաժարվեց շարունակել բանակցությունները քաղաքական և դիվանագիտական կարգավորման շուրջ 2022 թվականի գարնանը՝ օգտագործելով կեղծիքներն ու մանիպուլյացիաները՝ արդարացնելու ռազմական գործողությունների շարունակությունը և արևմտյան ռազմական և ֆինանսական օգնություն ստանալը։
Վ. Զելենսկին Վաշինգտոնում գտնվելու ընթացքում իր տգեղ կոպիտ պահվածքով հաստատեց, որ ինքն ամենավտանգավոր սպառնալիքն է համաշխարհային հանրության համար՝ որպես մեծ պատերազմի անպատասխանատու հրահրող։ Բոլորը պետք է հասկանան, թե ինչքան միանշանակ են հնչում նման հարձակումները ահաբեկիչների առաջնորդի կողմից»,- նշված է Զախարովայի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, Զելենսկին, որին նա անվանել է «ցինիկ», որը «տարված է միայն իր յուրացրած իշխանությունը պահպանմամբ»։
«Դրա համար նա ոչնչացրեց ընդդիմությունը, կառուցեց տոտալիտար պետություն և անխնա մահվան է ուղարկում իր միլիոնավոր համաքաղաքացիների։ Ներկայիս քաղաքական պայմաններում, որոնք գնալով վատթարանում են Կիևի վարչակարգի համար, այս գործիչն ի վիճակի չէ պատասխանատվության զգացում դրսևորել և, հետևաբար, տարված է պատերազմը շարունակելով՝ մերժելով խաղաղությունը, որն իր համար նման է մահվան։
Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Վ. Զելենսկուն ուղղված սթափեցնող նախատինքը, որն աննախադեպ է միջազգային քաղաքականության և դիվանագիտության պատմության մեջ,վկայում է նաև այն եվրոպացի առաջնորդների քաղաքական թուլության և բարոյական ծայրահեղ դեգրադացիայի մասին, ովքեր շարունակում են պաշտպանել նացիստական ռեժիմի խելագար առաջնորդին, որը կորցրել է իրականության հետ կապը։
Ինչպես նախկինում, մենք ելնում ենք այն փաստից, որ խաղաղության իսկապես արդար և կայուն ձեռքբերումը հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառների ամբողջական վերացման դեպքում։ Հիմնականը ՆԱՏՕ-ն չընդլայնելու Արևմուտքի խոստումների խախտումն էր և Եվրոպայի ողջ աշխարհաքաղաքական տարածության կլանումը մինչև ռուսական սահմանները, ինչպես նաև Կիևի վարչակարգի կողմից, ինչպես անցյալի գերմանացի նացիստների, ամեն ռուսականի` լեզվի, մշակույթի, եկեղեցու համակարգված լիկվիդացումը: Ուստի Ռուսաստանի անփոփոխ նպատակները մնում են Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումը, ինչպես նաև առկա իրողությունների ճանաչումը «տեղում»։ Որքան շուտ դա հասկանան Կիևը և եվրոպական հայտնի մայրաքաղաքները, այնքան մոտ կլինի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ։
0Comments