Միջազգային մամուլն անդրադարձել է երեկ՝ հունիսի 24-ին, Ռուսաստանում ծավալված իրադարձություններին, որոնք բազմաթիվ եզրակացությունների և հետևությունների տեղիք են տվել:
Ռուսաստանի Դաշնությունում իշխանության հզորության մասին պատկերացումները լուրջ հարված են ստացել աշխարհում և հենց երկրում:
Կարելի է փաստել, որ Պուտինի կերպարը և երկար տարիներ պաշտոնական քարոզչությամբ դրա շուրջը ուռճացվող միֆերը պայթել են նրա իսկ թիմակցի մեկօրյա ակցիայի հետևանքով:
Ներկայացնում ենք միջաղգային ԶԼՄ-ների հրապարակումների վերնագրերից մի քանիսը:
Մամուլն այսօր Պուտինի մասին.
▪️«Պուտինն ապստամբների հարվածների տակ»
▪️«Ռուսական ապստամբություն»
▪️«Ահաբեկչությունը շրջվում է բռնապետի դեմ»
▪️«Պուտինին նվաստացրին ապստամբությամբ»
▪️«Ապստամբությունը թուլացնում է Պուտինին»
▪️«Պուտինը հայտնվել է եզրագծին»
▪️«Հեղափոխություն Ռուսաստանում»:
0Comments