24news.am-ը գրում է․
ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ, նա կասկածվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր խումբ, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և մարդկանց ֆիզիկական ոչնչացումը։ Նա ներգրավել է Անդրանիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց խմբի ղեկավարման համար՝ յուրաքանչյուրն իր դերակատարմամբ։
Նշվում է, որ խումբը իրականացրել է աղմկահարույց հանցագործություններ, ներառյալ՝ ֆիզիկական վնասի սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:
Թաթուլյանն արդեն մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է և հետախուզման մեջ է։
2023 թվականի սեպտեմբերին գործարարի մոտ Սոչիում մի շարք խուզարկություններ են եղել՝ կապված հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների գողությունների հետ։ Դա պայմանավորված է եղել քաղաքում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության կասկածանքով։
0Comments