Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա hարձակման մասին

Մանրամասներ
լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 1-ին, հեռախոսազրույցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին տեղեկացրել է ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարը լրջորեն խնդրել է իր թուրք գործընկերոջն օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները Կիևի հետ աշխատելու համար՝ կանխելու Կիևի վարչակարգի՝ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նմանատիպ փորձերը, որոնք առաջին անգամը չեն:

Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագա համակարգված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։