Կրեմլում չգիտեն՝ ուր է Պրիգոժինը

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ չգիտի, թե որտեղ է այժմ Եվգենի Պրիգոժինը։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ես նման տեղեկություն չունեմ», - պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե գիտե՞ն արդյոք՝ որտեղ է գտնվում «Վագների» ղեկավարը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը ժամանել է Բելառուսի հանրապետություն։