Վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. Պեսկով

Մանրամասներ
Պեսկով

Մենք եղել ենք, մնում ենք և վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում», - ասել է նա:

Պեսկովը կարծում է, որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են հայ-ռուսական դաշինքի և գործընկերության հետագա խորացման անհրաժեշտությունը։