Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված. Պուտին

Այդտեղ պահպանվում են բռնության, անկայունության օջախները

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այդ տարածաշրջանն ահաբեկչական խմբավորումների համար ծառայում է որպես ակտիվացման բազա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, աշխարհի մյուս տարածաշրջաններում՝ նույնպես: Ինչո՞ւ եմ այս մասին ասում: Քանի որ դա անդրադառնում է նաև մեզ վրա: Այդտեղ պահպանվում են բռնության, անկայունության օջախները: Այդ ամենը ծառայում է որպես բազա ահաբեկչական խմբավորումների ակտիվացման համար, այդ թվում, ցավոք սրտի, նաև ՌԴ-ում»,- հայտարարել է Պուտինը: