Պուտինը հանգստացրել է արտասվող երեխային

Աղջկան ուղեկցող կինը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին նման քայլի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս է եկել մեքենայից ու հանգստացրել փոքրիկ աղջկան, որն արտասվել է նախագահի հետ լուսանկարվել չհասցնելու պատճառով:
 

lenta.ru-ի փոխանցմամբ, Պուտինը գրկել է աղջնակին ու լուսանկարվել նրա հետ:

«Ինչո՞ւ լաց եղար»,- ասել է ՌԴ նախագահը՝ հանգստացնելով երեխային:

Աղջկան ուղեկցող կինը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին նման քայլի համար: