![ա](/sites/default/files/inline-images/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%BA%D5%B6-_0.jpeg)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ:
«Բոլոր այս կեղծ հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու համարվում են ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանքը»,- ասել է Կոնաշենկովը՝ պաշտոնապես հայտարարելով, որ նման բան ՊՆ-ն չի ծրագրում իրականացնել:
0Comments